Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց

Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց
---
12:23, 05 май 2021
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց
Այսօր Կառավարությունը հաստատել է շրջանառության մեջ դրված որոշման նախագիծը, որով բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65% ներկայացվածություն նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25%-ից դառնում է 10%։ 
Ու ոչինչ որ որոշման նախագիծն ակնհայտ հակասություններ ունի Սահմանադրության հետ, 
ոչինչ որ բուհերի ռեկտորների խորհուրդն իր բացասական դիրքորոշումն է արտահայտել այս նախագծի վերաբերյալ։ 

Բնականաբար մոռացվել են նաև բուհերի քաղաքական կախվածությունը զրոյացնելու և ինքնավարությունը մեծացնելու խոստումները։ 

Ի դեպ, e-draft համակարգում նախագիծը պետք է շրջանառվեր մինչև մայիսի 14-ը և մինչ այդ հնարավոր էր կողմ կամ դեմ քվեարկել:

Բայց չգիտես ինչպես մայիսի 4-ին որոշումն ընդունվում է:

Դե ինչ, իշխանությունը փորձելու է իր «սրտի թեկնածուին» կարգել ԵՊՀ ռեկտոր, բայց մոռանում է, որ այդ «ռեկտորը» պետք է աշխատի համալսարանականների հետ։ 

Չեմ կասկածում, որ համալսարանական գործընկերներս սկզբունքայնություն կցուցաբերեն այս հարցում և ռեկտոր կարգված անձը չի կարողանա մտնել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ»։

Կառավարությունը բուհերի հոգաբարձուների խորհուրդների հետ կապված որոշումն ընդունեց։