Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախորդ 8 ամիսներին մենք անցանք դժոխային ճանապարհով, և հիմա ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են գերությունից վերադարձածին. Փաշինյան

Նախորդ 8 ամիսներին մենք անցանք դժոխային ճանապարհով, և  հիմա ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են գերությունից վերադարձածին. Փաշինյան
---
21:57, 17 июнь 2021
Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքից հետո գնալու և մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին.

«Հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին: Եկեք, ուղիղ եթերում կանգնենք ժողովրդի առաջ և ի ցույց դնենք, թե ով ով է, ով որտեղից է գալիս և ուր է գնում»: 

Նա նշեց, որ նախորդ 8 ամիսները դժոխային ճանապարհ էին իրենց համար. «Նախընտրական քարոզարշավ մենք մուտք գործեցինք պատերազմի, հետպատերազմյան դժոխային ճանապարհից հյուծված, անեծքների ու հայհոյանքների, սպառնալիքների ու հոխորտանքների, դավադրությունների ու դավաճանությունների անվերջանալի թվացող շարքից խոցոտված: Այս իրավիճակում մենք փարվեցինք ՀՀ ժողովրդին, և ժողովուրդը մեզ ընդունեց այնպես, ինչպես ընդունում են պանդխտությունից կամ գերությունից վերադարձածին: Հազարավոր մայրեր մեզ գուրգուրեցին հարազատ մոր պես, հազարավոր հայրեր մեզ ուժ տվեցին հարազատ հոր նման, հազարավոր քույրեր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր պես: Հայաստանի ժողովուրդը մեզ դուխ տվեց ու սեր՝ շարունակելու Հայաստանի իշխանությունը: Եվ այս դե ֆակտո իրողությունը մնացել է արձանագրել դե յուրե»: