Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժողովուրդը լավ էլ տարբերում է՝ թշնամին ով ա, դավաճանն ով ա, էն մեկն ով ա. Փաշինյանը՝ Այգեհովիտում․ Տեսանյութ

Ժողովուրդը լավ էլ տարբերում է՝ թշնամին ով ա, դավաճանն ով ա, էն մեկն ով ա. Փաշինյանը՝ Այգեհովիտում․ Տեսանյութ
Քաղաքականություն
14:20, 11 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ կանգառ կատարեց Այգեհովիտում: 

Բնակիչները ոչխար մորթեցին և մեծ ջերմությամբ դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին: Ի պատասխան՝ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց. «Շատ պարտավորեցնող է այս ընդունելությունը, և հույս ունեմ, որ բոլորդ գիտեք՝ ես երբեք, ոչ մի վայրկյան ձեր մասին չեմ մոռացել ու չեմ մոռանում: Իմացեք՝ արվում է ամեն հնարավոր բան, որպեսզի մենք մեր երազանքներին հասնենք: Այս մթնոլորտը ցույց է տալիս, որ մենք հաջողելու ենք»:

Բնակիչները հայտարարեցին. «Ժողովուրդը ձեզ հետ ա: Ժողովուրդը լավ էլ տարբերում է՝ թշնամին ով ա, դավաճանն ով ա, էն մեկն ով ա»: