Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը հանդիպել է մի շարք բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է մի շարք բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ
Տնտեսություն
11:26, 11 январь 2024
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

Հանդիպել եմ 1.31 տրիլիոն դոլար  կապիտալիզացիայով  NVIDIA ընկերության ավագ փոխնախագահ Շանքեր Թրիվեդիի հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ արհեստական բանականության և Հայաստանում իրենց գործունեության  ընդլայնման վերաբերյալ։

Հանդիպել եմ նաև Micron Technology-ի ղեկավարի և մի շարք այլ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների հետ և պատմել Հայաստանի բիզնես միջավայրի և հնարավորությունների մասին։ 

Մեր նպատակն է նպաստել, որ տեխնոլոգիական գիգանտներն իրենց ներկայությունը ստեղծեն, իսկ ունեցողները՝ ընդլայնեն ներկայությունը Հայաստանում։