Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քերոբյանը բրիտանացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ-ում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելու հարցը

Քերոբյանը բրիտանացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ-ում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելու հարցը
Տնտեսություն
15:35, 28 октябрь 2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ. Քերոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Խոսել ենք Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների մասին, որոնք թույլ կտան բարձրացնել վերջիններիս գործունեության արդյունավետությունը։

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնման գործում կարևորել ենք տեղեկատվության փոխանակման և կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին գործարարների առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը»,-գրել է Քերոբյանը։

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է  JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ և քննարկել  կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, հեռահաղոդակցության և այլ ոլորտների կազմակերպություններին վերաբերող ծրագրերի իրականացման համար միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորություններին»,-գրել է Քերոբյանը։