Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտադրվել է 8 հատ «Սեպուհ 1» մեքենա. հիմա հոսքագծերի ներդրման խնդիրներն են լուծվում, որպեսզի անցնեն հոսքագծային արտադրության. Վահան Քերոբյան

Արտադրվել է 8 հատ «Սեպուհ 1» մեքենա. հիմա հոսքագծերի ներդրման խնդիրներն են լուծվում, որպեսզի անցնեն հոսքագծային արտադրության. Վահան Քերոբյան
Տնտեսություն
14:47, 25 январь 2024
«Արտադրվել է 8 հատ «Սեպուհ 1» մեքենա: Ես գիտեմ, որ ընկերության ներդրողները հոսքագծերի ներդրման հետ կապված  իրենց խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, փորձում են լուծել, որ անցնեն հոսքագծային արտադրության»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց, որ ինքը դեռևս չի վարել այդ մեքենաներից։

Հարցին՝  հնարավո՞ր է, որ պետական ապարատում ծառայողական մեքենաները փոխարինվեն «Սեպուհ 1-ով», Քերոբյանն արձագանքեց. «Հիմա մենք աշխատում ենք էլեկտրական մեքենաներով փոխել մեր մեքենաները»։