Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում անշարժ գույքի գործարքների նվազում կա, իսկ մարզերում ակտիվությունն ավելի մեծ է. Կադաստրի կոմիտեի նախագահ

Երևանում անշարժ գույքի գործարքների նվազում կա, իսկ մարզերում ակտիվությունն ավելի մեծ է. Կադաստրի կոմիտեի նախագահ
Տնտեսություն
14:59, 25 январь 2024
«Հայաստանում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա. այդպիսի հողեր չեն կարող ձեռք բերել այլ պետությունների քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում գործում է ա՞յլ կարգավորում:

«Մնացած  բոլոր դեպքերում բոլորի համար ընթացակարգը նույնն է, և նույն ձեւով կարող են դիմել և համապատասխան գործարքի կողմ դառնալ»,- ասաց նա:

Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ մենք ունենք անշարժ գույքի գործարքների թվի աճ ամբողջ հանրապետությունում: Երևանում որոշակի նվազում է գրանցված, բայց մարզերում ակտիվությունն անհամեմատ ավելի մեծ է: