Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 48.4 տոկոսը․ Ֆինանսների նախարար

Պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 48.4 տոկոսը․ Ֆինանսների նախարար
Տնտեսություն
14:00, 31 январь 2024
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականին նախնական տվյալներով կկազմի ՀՆԱ-ի մոտ 48.4 տոկոսը․  տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ տնտեսական ներուժը 2023-ին ավելացել է։

Նախարարը պետական պարտքի կառավարման մասով ասաց՝ ուրախալի է, որ ոչ ռեզիդենտների և ոչ բանկ ներդնողների կշիռը բարելավվել է․ «Սա նշանակում է, որ ՀՀ-ն դառնում է հետաքրքիր՝ միջազգային ներդրողների համար»,-ասաց նա։  
Բյուջեի մասին խոսելով նախարարը նշեց, որ եկամուտների ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ։ 

Ըստ նախարարի՝ բյուջեն ծրագրավորվել է 2 տրիլիոն 203 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում գերակատարման և տնտեսական  արագի աճի պայմաններում փոփոխության է ենթարկվել․ «Ծախսերի մասով ունենք 97 տոկոս կատարողական»։