Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջին անգամ է, որ Սևանի սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. վարչապետ

Առաջին անգամ է, որ Սևանի սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. վարչապետ
Տնտեսություն
11:33, 08 февраль 2024
«Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, երբ սիգի որսի արգելքը գործադրվում է, և սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ: Սա այն դեպքերից է, երբ ասում ենք, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ, որովհետև սրանից առաջ էլ քաղաքական կամք ունեցել ենք, որ սիգի ձվադրման շրջանում արգելենք որսը, սակայն պետք էր ունենալ գործիքներ: Այդ գործիքը ստեղծվեց»,- այսօր Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ ջրային պարեկային ծառայությունը 2024թ.-ին կհամալրվի նոր տեխնիկայով:
«Գուցե ձևակերպումս տարօրինակ հնչի, բայց սա առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն»,- արձանագրեց Փաշինյանը:

Վերջինս ընդգծեց, որ այս ամենը արվում է առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանա լճում ձկնորսությամբ: 

Անդրադառնալով ձկնորսներին որսի քվոտա տալուն՝ վարչապետն ասաց. «Ինչքան քվոտան տրված է, ճշգրիտ այդքանի դիմաց վճարում պետք է լինի, եթե չէ, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»: