Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվելու է ևս 300 տոննայով

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացվելու է ևս 300 տոննայով
Տնտեսություն
22:22, 06 сентябрь 2022
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:

Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։
Ամբողջ տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության մարզային բաժինների համակցված աշխատանքի արդյունքում խիստ վերահսկողություն է իրականացվել մանրաձկան որսի նկատմամբ։