Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիգի որսի ժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 15-ը. Ռոմանոս Պետրոսյան

Սիգի որսի ժամկետը երկարաձգվում է մինչև հոկտեմբերի 15-ը. Ռոմանոս Պետրոսյան
Քաղաքականություն
12:06, 02 сентябрь 2021
Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի նիստում շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ քննարկումների, այդ թվում նաև գիտնականների հետ, ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար արդյունագործական նպատակներով սիգի չափաքանակը ավելացնել ևս 50 տոննայով, իսկ որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը: 

Նրա խոսքով՝ այսպիսով օրինապահ ձկնորսներին հնարավորություն է ընձեռվում սահմանված կարգին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս: