Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող

Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող
Տնտեսություն
12:06, 29 февраль 2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Գեղամ Գևորգյանը խորհրդարանում ներկայացրեց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2019-2023թթ. գործունեության հաշվետվությունը։

Գևորգյանի խոսքով՝ հանձնաժողովը տարեկան 5 ապրանքային շուկա է ուսումնասիրում. «Բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող։ Առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10%-ով։ Իսկ արևածաղկի ձեթի մասնակիցների թիվն աճել է 50%-ով։ Հիմնական խոշոր ներմուծողների կառուցվածը փոխվել է»,- ասաց նա։