Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ «հրաշք է» կատարվում բենզինի շուկայում, որ գները մեկ բարձրանում են, մեկ՝ իջնում. Պարզաբանում է ՄՊՀ նախագահի թեկնածուն

Ինչ «հրաշք է» կատարվում բենզինի շուկայում, որ գները մեկ բարձրանում են, մեկ՝ իջնում. Պարզաբանում է ՄՊՀ նախագահի թեկնածուն
Տնտեսություն
12:55, 29 февраль 2024
«Հարգելի քաղաքացիներ, եթե դուք ուզում եք 500 դրամանոց ապրանքը՝ լինի բենզին, թե շաքար, ունենալ 200 դրամով, ձեր հարկերից պետությունը պետք է տա սուբսիդավորում, որը աշխարհի ամենալավ բանը չէ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե էս ինչ հրաշք է կատարվում բենզինի շուկայում՝ գները մեկ բարձրանում են, մեկ իջնում:

Իսկ թե ինչու իջան բենզինի գները, Գեղամ Գևորգյանն ասաց. «Մենք գործ հարուցեցինք դեմպինգի համար, որովհետև այդ ժամանակ Ռուսաստանում բենզինն ավելի թանկ էր վաճառվում, քան Հայաստանում»:

Նա հորդորեց բենզինի գների հարցում համեմատական չանցկացնել Իրանի հետ. «Որովհետև ես կարող եմ ասել, որ Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Գերմանիայում, և դուք դրախտում եք ապրում, բայց դա իրականության հետ կապ չունի»: