Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և ԱՄէ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

Հայաստանի և ԱՄէ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր
Տնտեսություն
21:45, 31 январь 2022
«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում հունվարի 30-ին կայացած Հայաստանի ազգային օրվա շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր. տեղեկացնում են գերատեսչությունից:

Հուշագիրը ևս մեկ հիմնաքար կդառնա Հայաստանի և Աբու Դաբիի առեւտրային հարաբերություններում,  կնպաստի առկա կապերի ամրապնդման, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի երկու կողմերի համար։