Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարարությունն ստեղծել է գործող բիզնեսը ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ

Էկոնոմիկայի նախարարությունն ստեղծել է գործող բիզնեսը ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ
Տնտեսություն
21:24, 28 февраль 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ. նախարարությունն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
«Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected] :

Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝
  • ընկերության անվանումը և ոլորտը,
  • աշխատակիցների քանակը,
  • տեղափոխման մոտավոր ժամկետները,
  • տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը,
  • պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:
Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Enterprise Armenia եւ National Center for Innovation & Entrepreneurship մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։