Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կստեղծվի հայ-ֆրանսիական համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբ

Կստեղծվի հայ-ֆրանսիական համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբ
Միջազգային
15:47, 24 февраль 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կստեղծվի Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ։

Աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին:

Աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Խմբում ընդգրկված կլինեն նաև փոխնախարարներ, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի ու Մհեր Գրիգորյանի խորհրդականները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։