Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամների մատակարարումները Ռուսաստան

ԱՄՆ-ն արգելել է դոլարային թղթադրամների մատակարարումները Ռուսաստան
Տնտեսություն
22:24, 11 март 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով արգելվում է Ռուսաստանին դոլարային թղթադրամների վաճառքը կամ այլ մատակարարումները։

«Արգելվում է  ուղղակիորեն կամ անուղղակիորեն արտահանելը, վերաարտահանելը, վաճառելը կամ մատակարարելը Միացյալ Նահանգներից, ինչպես նաև ԱՄՆ-ի  ֆիզիկական անձանցից  կամ կազմակերպություններից, անկախ  դոլարով արտահայտված թղթադրամների գտնվելու վայրից՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կամ ՌԴ-ում գտնվող ցանկացած անձի»,- ասված է հրամանագրում։