Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքը կամ անվճար տրամադրումը հունվարի 1-ից արգելվում է. Հակոբ Սիմիդյան

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2022 թվական ենք մտնում բարեփոխումների մեկնարկով, և մասնավորապես նկատեց. «Հունվարի 1-ից արգելվում է որոշակի տիպի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և անվճար տրամադրումը առևտրի կետերում»:

Այս առնչությամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նկատեց. «Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների վաճառքի արգելքը: Այս օրենքն էլ է ուշ մտնում ուժի մեջ, որպեսզի արտադրողները հարմարվեն իրավիճակին և փոխեն իրենց արտադրողական կարողությունները ու նոր հումքատեսակներով արտադրեն նոր տեսակի տոպրակներ»: 

Նախարարը հիշեցրեց, թե այդ տոպրակները և պլաստիկից պատրաստված իրերը ինչպիսի վնաս են հասցնում շրջակա միջավայրին:

«Հունվարի 1-ից ՏԻՄ-երը պետք է մեծ ակտիվությամբ ներգրավվեն և ապահովեն օրենքի կիրարկումը»,- հավելեց Հակոբ Սիմիդյանը և պարզաբանեց, որ խոսքը մինչև 50 միկրոն հաստության տոպրակների մասին է: