Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում գրանցվել է վերջին 20 տարվա գնաճի ամենաբարձր ցուցանիշը

Թուրքիայում գրանցվել է վերջին 20 տարվա գնաճի ամենաբարձր ցուցանիշը
Տնտեսություն / Տարածաշրջան
20:59, 05 апрель 2022
Թուրքիայում թեև փորձում են ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը 15 լիրայից ցածր պահել, այնուամենայնիվ, դա չի կասեցնում աննախադեպ գնաճը երկրում:

Մարտ ամսվա դրությամբ գնաճը կազմել է 60%, և սա աննախադեպ է վերջին 20 տարվա կտրվածքով:

Համապատասխան գերատեսչություններն ակնկալում են, որ մինչև տարեվերջ գնաճը կնվազի՝ հասնելով ողջամիտ մակարդակի:
Սակայն տնտեսագետներն այնքան էլ լավատես չեն այս հարցում և իրենց կանխատեսումներում նշում են, որ մի քանի ամսից գնաճը կարող է հասնել իր գագաթնակետին՝ կազմելով 70-75%:

Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ ներկայումս 14.70 է, իսկ եվրոյի նկատմամբ՝ 16.15:
Աղբյուր`    Artıgerçek

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button