Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ում հանդիպել է պոլսահայ Տարոն Աջեմօղլուի հետ

Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ-ում հանդիպել է պոլսահայ Տարոն Աջեմօղլուի հետ
Տնտեսություն / Տարածաշրջան
22:26, 12 октябрь 2022
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է ամերիկաբնակ պոլսահայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի և այլ գիտնականների հետ։
Քըլըչդարօղլուն Twitter-ում հայտնել է, որ ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում կայացած հանդիպումների ժամանակ Թուրքիայի ապագայի մասին զրուցել են տնտեսագետներ Տարոն Աջեմօղլուի, Ջանան Դաղդևիրենի, Զեյնեփ Թոնի, Դանի Ռոդրիկի, Ասու Օզդաղլարի, Փընար Դողանի, Մեհմեթ Թոների, Գյոքհան Հոթամըշլըգիլի և Բիլգե Յըլդըզի հետ։

Քըլըչդարօղլուն մասնավորապես նշել է.

«ԱՄՆ-ում մեր ծրագրի տեսլականի շրջանակներում մենք հանդիպեցինք աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուի հետ։ Մանրամասն խոսեցինք Թուրքիայի ապագայի և տնտեսությունը բարելավելու լուծումների մասին։ Մենք ոգեշնչվում ենք լուսավոր միտք ունեցող մարդկանցից Թուրքիայի Հանրապետության 2-րդ հարյուրամյակի մեր տեսլականի հարցում»:
Թուրք ընդդիմադիր կուսակցապետը կարևորել է հաճախակի հանդիպումներն անվանի գիտնականների հետ՝ իրենց անելիքները ավելի լավ պատկերացնելու և աշխարհաճանաչողությունն ընդլայնելու տեսանկյունից:

Աղբյուր`    Ակոս

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button