Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոցհարցում. Ընդդիմության առաջնորդի վարկանիշը գերազանցել է Էրդողանի վարկանիշին

Սոցհարցում. Ընդդիմության առաջնորդի վարկանիշը գերազանցել է Էրդողանի վարկանիշին
Քաղաքականություն / Տարածաշրջան
22:46, 13 июнь 2022

Թուրքիայում սոցիոլոգիական ընկերությունների իրականացրած պարբերական հարցումները կրկին իշխանության վարկանիշի անկում են արձանագրում: 


Թուրքական «Gezici» սոցիոլոգիական կազմակերպությունը մայիսի 28-29-ին երկրի 14 նահանգում 1570 քաղաքացու շրջանում անցկացրած հարցման ժամանակ մասնակիցներին ուղղել է հետևյալ հարցը «Եթե նախագահական ընտրությունների 1-ին փուլում մասնակցեն Էրդողանը (ներկայիս նախագահ), Քեմալ Քըլըչդարօղլուն (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ), Սելահաթթին Դեմիրթաշը (քրդամետ «Ժովովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) հիմնադիր, նախկին համանախագահ) և այլոք, ու՞մ կտաք Ձեր ձայնը»:


Թեկնածուներից որևէ մեկը 50 տոկոսանոց շեմը չի անցել, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝


Էրդողան - 41.2%

Քըլըչդարօղլու - 44.7%

Դեմիրթաշ - 9.6%:


«Ու՞մ կտաք Ձեր ձայնը, եթե 2-րդ փուլ անցնեն Էրդողանն ու Քըլըչդարօղլուն» հարցին 52.6%-ը պատասխանել է Քըլըչդարօղլուի, 47.7%-ը Էրդողանի օգտին: 


Ընկերության կողմից անցկացված հարցումներում 1-ին անգամն է գրանցվել այնպիսի արդյունք, որտեղ Քըլըչդարօղլուն առաջ է անցել Էրդողանից:


«Gezici»-ի տնօրեն Մուրաթ Գեզիջին արդյունքները ներկայացնելիս նշել է, որ ժողովրդի շրջանում ամենամեծ դժգոհությունը երկրի տնտեսական վիճակից է: Վերջինի խոսքով՝ ընտրողների շրջանում այդ դժգոհությունն ու զայրույթը կարող էն փոխակերպվել ընդդիմության օգտին տրվելիք ձայների:


Աղբյուր`    Diken

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button