Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում նվազագույնը պետք է լինի 20.000 դրամ. ես, լինելով ծխող, 1,5 տուփ ծխախոտով երկու շաբաթ ապրել եմ, և իմ հետ ոչ մի բան չի եղել. Նարեկ Ղահրամանյան

«Եթե օրենք է ընդունվում ու չի պահվում, դա պետության համար, ըստ իս, խայտառակություն է։ Լինում է, որ օրենքներ ենք ընդունում՝ հստակ իմանալով, որ այդ օրենքը չի աշխատելու։ Նույնը եղավ պոլիէթիլենային տոպրակների մասին օրենքի հետ։ Երբ որ մենք բերեցիքն, էլի միջազգային նորմ կար, արգելեցինք։ Ո՞նց է աշխատում։ Ամենուր համատարած, մտեք՝ կտեսնեք։ Հիմա, եթե դուք ուզում եք ծխախոտը քչացնեք կամ վերացնեք, իմ կարծիքով՝ աստիճանաբար թանկացումը չի օգնելու։ 50-100 դրամը մարդիկ հարմարեցնելու են։ Իմ կարծիքով՝ մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում նվազագույնը պետք է լինի 20.000 դրամ։ Ես ինքս իմ վրա էքսպերիմենտ արել եմ։ Ես, լինելով ծխող, 1,5 տուփ ծխախոտով երկու շաբաթ ապրել եմ, և իմ հետ ոչ մի բան չի եղել։ Այսինքն՝ խնդիրը էն չի, որ մենք 100-200 դրամ թանկացնենք»,- այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ-ում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայման վերաբերյալ քննարկման ժամանակ, դիմելով նախագծի հարակից զեկուցող Արսեն Թորոսյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ 

Արձագանքելով՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ անձնական փորձառությունը շատ կարևոր է, բայց կան հետազոտություններ, և եթե հիմա պատգամավորն առաջարկում է միանգամից 100 տոկոս, ինքը կողմ է դրան, որովհետև կհավասարվենք առնվազն ՌԴ-ի, Բելառուսի կամ Արևելյան Եվրոպայի երկրների ակցիզային հարկին, բայց ինքն ավելի թեթև մոտեցում է առաջարկում։

Նարեկ Ղահրամանյանն էլ, հակադարձելով, ասաց, որ տպավորություն է ստեղծվում, որ իրենք ուղղակի թանկացնում են, չեն ուզում հարց լուծել։ 

Մանրամասները՝ տեսանյութում