Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել. սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն կա. ԿԲ նախագահ

Ըստ կանխատեսումների՝ տնտեսական աճն այս տարի կկազմի 6,9 տոկոս՝ հիմնականում պայմանավորված շինարարությունների ու ծառայությունների ոլորտի ավելի առաջանցիկ զարգացումներով։ Այս մասին՝ այսօր հունիսի 13-ին, ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Նրա խոսքով՝ 2023թ. մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 1.3%․ «12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն նվազել է՝ կազմելով 3.1 տոկոս։ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղ տեմպերը պահպանվում են եւ 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել»։

Մարտի Գալստյանի խոսքով՝ գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել, ինչպես նաև սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն կա։ 

Մանրամասն՝ տեսանյութում