Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը և տեղակալը այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան

Վահան Քերոբյանը և տեղակալը այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան
Տնտեսություն
14:25, 02 сентябрь 2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը սեպտեմբերի 1-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Խոշորագույն այս գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ և այլ երկրներ, ամենախոշոր գնորդը Գերմանիայի Դաշնությունն է։

Գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին, արտադրության պայմաններին և զարգացման ծրագրերին։
Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, նոր նախաձեռնություններն ու առկա խնդիրները։

Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական աջակցության այն գործիքները, որոնց շնորհիվ հնարավոր է ավելացնել ընկերության արտադրողականությունն ու արդյունավետությունը։