Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք այսպես չէինք պայմանավորվել»․ Քոչարյանի ու Վահե Հակոբյանի աջակիցներն իրենց խաբված են զգում

«Մենք այսպես չէինք պայմանավորվել»․ Քոչարյանի ու Վահե Հակոբյանի աջակիցներն իրենց խաբված են զգում
Իրավունք
15:58, 13 июль 2021
Օրերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մի ուշագրավ դեպքի ականատես եղանք։ Երբ դատարանը քննում էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, Ավետյանը դատարանի միջանցքում անընդհատ զանգեր էր իրականացնում և նույն բանն էր կրկնում․ «Մենք այսպես չէինք պայմանավորվել, այսպես չպետք է լիներ»։

Թե ում հետ ինչ էր պայմանավորվել տիկին Ավետյանը, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նրանք իրենց հաշվարկներում սխալվեցին։ Նրանք վստահ են եղել, որ ընտրությունների միջոցով իշխանափոխություն կլինի, Քոչարյանը կգա իշխանության և իրենց քրեական գործերը «կջրվեն»։ Դրա համար էլ բոլոր ջանքերը ներդրել էին Քոչարյանի համար։

Արփի Հարությունյան