Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեմոդիալիզների պարագաների համար հայտարարված մրցույթի ընքացքում գրություն ստացվեց ՊՎԾ-ից՝ փոփոխել պարագաների բնութագիրը․ Դավիթ Սանասարյանի գործով վկա․ Տեսանյութ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Բալայանը։ Այսօրվա նիստում հացաքննվում են վկաները։  

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Վկաներից «Վանաձոր» ԲԿ-ում, որպես տնտեսագետ աշխատող Արփինե Պողոսյանը պատմելով դեպքի մանրամասները՝ ասաց, որ հեմոդիալեզների պարագաների համար հայտարարված էր մրցույթ և արդեն մրցույթի ընքացքում գրություն ստացվեց Լոռու մարզպետարանի առողջապահության վարչությունից, որ ՊՎԾ-ից գրությունն էին ուղարկել իրենց, որտեղ առաջարկվում էր փոփոխել պարագաների բնութագիրը։ Վկան նշեց, որ հանձնաժողովը որոշեց, որ բնութագիրը չի փոփոխվում, մրցույթը կայացավ։  

«Մենք ստանում էիք «Fresenius Medical Care» ֆիրմայի պարագաներ, քանի որ մեր բժշկական սարքավորումները հենց այդ ֆիրմայինն էին: Հիվանդների քանակով գնումների համակարգողը տալիս է հստակ պահանջը ինչքան է պետք, իսկ բաժանմունքը տալիս է, թե քանի հիվանդ ունեն։ Մրցույցը կայացավ և բողոքարկվեց երկու տարբեր ձևերով։ Բնութագրերի վերաբերյալ էր բողոքարկվել»,-ասաց վկան։ 

Նշենք նաև, որ այս գործով անցնում են ևս երեք ամբաստանյալներ՝ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը և Տարոն Ավետիսյանը։