Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը վարույթ է ընդունել Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի քաղհայցը

Դատարանը վարույթ է ընդունել Ալեն Սիմոնյանն ընդդեմ Աննա Մկրտչյանի քաղհայցը
Իրավունք
15:07, 07 ноябрь 2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական  դատարանն ընդունել է վարույթ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։ Սույն գործով դատավորը Լ. Սաղոյանն է, դատարանը սույն որոշումն ընդունել է նոյեմբերի 3-ին։  

Հիշեցնենք, որ օրերս  Ալեն Սիմոնյանը հայտնել  էր, որ հայց է ներկայացրել ոչ միայն Աննա Մկրտչյանի, այլև «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ: Երկուսն էլ՝ վիրավորանքի հիմքով:   

«Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա. Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար, պետք չէր անցնել: 
Պետք է հասկանան, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորելու: 
Այսօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում, միևնույն է, խելոք ներողություն եք խնդրելու»,- տելեգրամի իր ալիքում  գրել էր ԱԺ նախագահը։ 

Նշենք, որ datalex.am-ում դեռևս ծանուցում չկա այն մասին, թե արդյոք դատարանը վարույթ ընդունե՞լ է նաև Ա. Թովմասյանի դեմ  ներկայացված դատական հայցը։