Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրողներին սպառնալու և նյութական խոստումներ տալու մեջ մեղադրվող «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր գործը դատարանում է

Ընտրողներին սպառնալու և նյութական խոստումներ տալու մեջ մեղադրվող «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր գործը դատարանում է
Իրավունք
12:30, 17 сентябрь 2021
Քասախ համայնքի ղեկավար, Ազգային ժողովի ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբկացության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը երեկ մտել է դատարան։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Գործով դատավորը Հովհաննես Ավագյանն է։

Արա Հայկազի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավար, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել՝ քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ: