Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացավ «Եռաբլուր»-ում ՔՊ-ական պատգամավորին հարվածած և հայհոյած Արմեն Գալստյանի գործով դատական առաջին նիստը. նրա խափանման միջոց կալանքը փոխվեց

Կայացավ «Եռաբլուր»-ում ՔՊ-ական պատգամավորին հարվածած և հայհոյած Արմեն Գալստյանի գործով դատական առաջին նիստը. նրա խափանման միջոց կալանքը փոխվեց
Իրավունք
17:21, 17 ноябрь 2023
Երևանի  ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Անի Մարտիրոսյանի, տեղի ունեցավ զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հոր՝ Արմեն Գալստյանի գործով առաջին դատական նիստը։  
Արմեն Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի սեպետեմբերի 21-ին, առավոտյան, Արսեն Աբրահամյանի և ինքնությունները չպարզված մի խումբ այլ անձանց հետ միասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ կատարել էր խուլիգանություն։

Հայաստանի անկախության պետական տոնի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելությամբ պայմանավորված՝ սեռական բնույթի բազմաթիվ հայհոյանքներ էին հնչեցրել և անպարկեշտ արտահայտություններ արել վերջիններիս հասցեին, որի ընթացքում Արմեն Գալստյանը մեկ անգամ դիտավորությամբ հարվածել էր Հովիկ Աղազարյանին։
Գալստյանի, Աբրահամյանի և մյուս անձանց կողմից շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել էին միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:

Ա. Գալստյանի, Ա. Աբրահամյանի և մյուս անձանց կողմից շարունակվող խուլիգանական բնույթի գործողությունները դադարեցվել էին միայն ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում անդրադառնալով Գալստյանի խափանման միջոցին՝ դատավորը փոխեց ամբաստանյալի խափանման միջոցն ու ընտրեց կալանքի հետ կապ չունեցող՝ վարչական հսկողություն խափանման միջոց։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին։ 

Հիշեցնենք, որ Գալստյանը մինչ այս պահը կալանավորված էր։ 

Վովա Հակոբյան