Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քասախում կատարած սպանության համար միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերելու 64-ամյա տղամարդուն և վերջինիս հորը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Քասախում կատարած սպանության համար միջոցներ են ձեռնարկվում հայտնաբերելու 64-ամյա տղամարդուն և վերջինիս հորը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Իրավունք
19:17, 24 февраль 2024
Քասախ համայնքում փետրվարի 23-ին սպանություն է տեղի ունեցել: 

Քննչական կոմիտեն դեպքի մասին մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է ու նրանց հայտնաբերելուն ուղղված միջոցներ են ձեռնարկվում:

«2024 թվականին փետրվարի 23-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ  կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Վաղիկ Ասատրյանը, ով ավելի ուշ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
11 (2).jpg (186 KB)
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քասախ համայնքի Վ.Սարգսյան փողոցում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տուժող Վաղիկ Ասատրյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում վնասված վիճակում հայտնաբերվել են նաև տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա:
Տուժողի դիակի զննությամբ նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է թվով 6 ծակած-կտրած վնասվածք, ինչպես նաև՝ վնավածքներ գլխի դիմային և հետին հատվածներում: Մահվան պատճառների հետ կապված և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշական փորձաքննություն:
Նախաքննության ընթացքում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են դեպքին ականատես բազմաթիվ անձինք։
Վերը նշված ավտոմեքենաներին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
22 (2).jpg (221 KB)
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ  64-ամյա Ե․ Ա․-ն, խուլիգանական դրդումներով, 2024թ․ փետրվարի 23-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում, Քասախ բնակավայրի Վ.Սարգսյան փողոցի 1-ին հասցեի մոտակայքում կանգնեցրել է Վաղիկ Ասատրյանի՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցնելով դուրս հանել վերջինիս ավտոմեքենայից։ Ապա հոր՝ Վ․ Ա․-ի հետ հարվածներ են հասցրել Վ․ Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև Ե․Ա․-ն իր մոտ առկա դանակով, Վ․ Ասատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 6 անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող տարբեր մասերին, ինչի հետևանքով Վ.Ասատրյանը «Արմենիա» ՀԲԿ- տեղափոխվելուց հետո մահացել է։
Ե․ Ա․-ն և Վ․Ա․-ն, նստելով դեպքի վայրում գտնվող իրենց հարազատի ավտոմեքենան, դիմել են փախուստի»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
44.jpg (213 KB)
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի մյուս, այդ թվում՝ ավտոմեքենաների վնասման, խուլիգանական գործողությունների շարժառիթի և այլ հանգամանքներ պարզելու, նշված երկու անձանց հայտնաբերելու նպատակով:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: