Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում զինված միջադեպից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Երևանում զինված միջադեպից
Իրավունք
13:13, 10 апрель 2024
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել ապրիլի 5-ին Երևանում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության դեպքից։

«Նկատի ունենսլով, որ այսօր լրատվության միջոցները անդրադարձել են ապրիլի 5-ին Երևանի Շիրակի փողոցի 35 շենքի հարակից տարածքում տեղի ունեցած առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքին և նշել դեպքին մասնակից անձանց անուններ, փաստական ինչ-որ հանգամանքների մասին, հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի ուշ պարզվել է, որ «ձախ ուսային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մեկ անձ։

Այս առթիվ նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ ևս` ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։

Ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։
Հարցաքննվել են տասնյակից ավելի անձիք։

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Դեպքի ամբողջական հանգամանքները, կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ակտիվ քննչական, վարութային և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վերջին մասով նախաքննությամբ ձեռք բերված տվյալների վերաբերյալ հետագայում ՀՀ քննչական կոմիտեն կհայտնի հավելյալ տեղեկատվություն». հայտնում են ՔԿ-ից։