Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավան գյուղի տներից մեկում դիակ է հայտնաբերվել. հանգամանքները պարզվում են

Ավան գյուղի տներից մեկում դիակ է հայտնաբերվել. հանգամանքները պարզվում են
Իրավունք
14:13, 10 апрель 2024
Ապրիլի 9-ին՝ ժամը 8.09-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Ավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել:

«Նշված հասցե Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևանի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օ.-ի դիակը: Արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 69-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու կասկածանքով ձերբակալվել և Արագածոտնի մարզային քննչական վարչություն է ներկայացվել Ավան գյուղի բնակիչ 63 տղամարդը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

69-ամյա տղամարդու մահվան պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: