Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեքենաների համարանիշեր էր գողացել ու բռնվել. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածնի Պուշկինի փողոցի մի բնակիչ մեքենաների համարանիշեր է գողանում։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 1-ին կասկածվողը Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գողացված համարանիշեր։

Պարզվել է, որ նա պարբերաբար համարանիշեր է գողացել և «Տելեգրամի» միջոցով կապ հաստատելով մեքենայատերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց փող է պահանջել:

Երիտասարդը ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունից հիշեցնում են, որ 2021 թ. հուլիսի 15-ի կառավարության որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշերի փոխարեն տրամադրել կրկնօրինակը, ինչից հետևում է, որ մեքնենաների տերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են: