Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳՆ շենք ներխուժած Ազատագրական շարժման 11 անդամները կենթարկվեն վարչական պատասխանատվության․ ոստիկանություն

ԱԳՆ շենք ներխուժած Ազատագրական շարժման 11 անդամները կենթարկվեն վարչական պատասխանատվության․ ոստիկանություն
Իրավունք
14:06, 10 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ գործող կառավարության։ 

Civic.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ արդեն 1 ժամ է, ինչ բողոքի ակցիայի մասնակիցներից 11 անձ բերվել է Ոստիկանություն՝ վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմելու նպատակով։ Զարզանդ Գաբրիելյանի խոսքով՝ բերման ենթարկվածները 3 ժամվա ընթացքում ազատ կարձակվեն։ 

Նշենք, որ բողոքի ակցիան գլխավորող՝ Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը ԱԳՆ շենքում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ Հայաստանի շահերը ներկայացնելու. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասել է, որ 2016թ.-ից սկսած չկա ոչ գործնական, ոչ տեսական հնարավորություն Արցախը Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում»,- ասել էր Զոհրաբյանը։   

Մինչդեռ նոյեմբերի 8-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի մեղադրանքներին, ընդգծել էր. «Ձեր ժամանակ՝ 2010թ. վարչատարածքային բաժանման մասին ընդունած օրենքով, ընդունել եք, որ դա Ադրբեջան ա, հերիք ա մանիպուլյացիաներով զբաղվեք... 2016թ. բանակցային գործընթացում աղետ ա տեղի ունեցել՝ Ղարաբաղը կորցրել ա Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական և գործնական բոլոր հնարավորությունները: Սա ձեր ժառանգությունն է, և ես դա կապացուցեմ ցանկացած տեղ, ուզո՞ւմ եք դռնփակ նիստ արեք, բերեմ, էդ բանակցային բովանդակությունը բոլորիդ ներկայությամբ դնեմ սեղանին»: