Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

Ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել
Իրավունք
16:06, 29 январь 2022
Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երթուղային միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից փող են գողացել:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը ոստիկանություն բերման է ենթարկվել 30-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը:

Կատարվում է քննություն։

`