Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողին բռնության ենթարկելու դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան

Զինծառայողին բռնության ենթարկելու դեպքի առիթով նյութեր են նախապատրաստվում. Գոռ Աբրահամյան
Իրավունք
14:27, 03 февраль 2022
Արդեն երկու օր է լուրեր են շրջանառվում, որ Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի արդյունքում էլ նորակոչիկը փախուստի է դիմել:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ Ռազմական ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Նյութերը սկսել են նախապատրաստվել զինծառայողի զորամասը լքելու դեպքի առթիվ: Ավելի ուշ երբ հրապարակումները եղան, որտեղ նշվում էր, որ զինծառայող է բռնության ենթարկվել, մեր կողմից այդ նյութերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի նախապատրաստվող նյութերի շրջանակներում քննության առարկա դարձվի»,-նշեց նա: