Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է ադրբեջանցի զինվորներ գերեվարելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու մասին ԶԼՄ հրապարակումները

Դատախազությունն ուսումնասիրում է ադրբեջանցի զինվորներ գերեվարելու և գաղտնի պայմաններում հետ հանձնելու մասին ԶԼՄ հրապարակումները
Իրավունք
16:05, 18 ноябрь 2021
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ադրբեջանի ԶՈՒ 6 զինծառայողներին ՀՀ ԶՈՒ-ի կողմից գերի վերցված լինելու և գաղտնի պայմաններում  հետ հանձնելու վերաբերյալ հրապարակումները վերհանվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկումների շրջանակում: 

Դրանք ուղարկվել են վարույթն իրականացնող համապատասխան մարմին՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանը նոյեմբերի 14-ին ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ստուգելու, քննության առարկա դարձնելու համար: