Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Իրավունք
11:32, 09 февраль 2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 4-ից ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հաշվառված 41-ամյա Բորիս Ավագյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, փողերի լվացումը, առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով։