Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտվել է Գյումրիում կատարված կողոպուտը

Բացահայտվել է Գյումրիում կատարված կողոպուտը
Իրավունք
14:23, 12 февраль 2022
Փետրվարի 6-ին ոստիկանության Մուշի բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ ժամը 17.15-ի սահմաններում Գյումրու Խորենացու փողոցի դեղատուն է մտել բժշկական դիմակով մի քաղաքացի, բռնել է իր ձեռքից, մոտեցրել դրամարկղին և այնտեղից վերցնելով 70.000 դրամ՝ հեռացել է. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 11-ին Գյումրի քաղաքի Սարգսյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ փետրվարի 6-ին կողոպուտը կատարել է ինքը:

Երիտասարդը ձերբակալվել է:

Կատարվում է քննություն։