Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4214 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 3-10-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4214 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 40 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 64, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 անձ։ 32 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 21-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 8-ը՝ առանց համարանիշերի, 67-ը՝ չսահմանված տեղում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 57 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։