Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զոհված զինծառայողների մայրերի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել ծանր վիրավորանքի հոդվածով

Զոհված զինծառայողների մայրերի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել ծանր վիրավորանքի հոդվածով
Իրավունք
17:29, 25 апрель 2022
Անձին ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել մի խումբ զոհված զինծառայողների մայրերի կողմից ոստիկանությունում ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Այս մասին Civic.am-ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն ու հավելեց, որ ՔՕ 137․1-րդ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է։

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ սույն գործով դեռեւս չկան մեղադրյալներ, բայց կան հարցաքննված անձինք։

Հիշեցնենք, որ կանանց միամսյակի առիթով՝ մարտի 26-ին, երբ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրավերով զոհված զինծառայողների մայրերն ու հարազատներն այցելել էին կառավարական առանձնատուն՝ նրանց դեմ սոցիալական ցանցերում վիրավորական արտահայտություններ էին տարածվել։