Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ՝ ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով

Ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ՝ ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով
Իրավունք
17:12, 19 октябрь 2021
Ծանր վիրավորանքը քրեականացնելուց հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։ 

2010 թվականին Հայաստանում ապաքրեականացվել էր վիրավորանքը՝ այն դիտարկելով բացառապես քաղաքացիաիրավական հարթությունում,սակայն 11 տարի անց՝ 2021 թվականին որոշվեց կրկին քրեականացնել այն եւ հուլիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծվեց նոր հոդված՝ 137.1, որով, այսպես կոչված ծանր վիրավորանքի համար, նախատեսվում է ընդհուպ կալանք։ 

«2021թ հուլիսի 30-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ։ Միաժամանակ հայտնում եմ, որ նախաքննության շահերից ելնելով՝ ոստիկանությունն այլ տեղեկատվություն չի կարող ներկայացնել»,- նշել են ոստիկանությունից։