Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիներն ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշեն համայնքի բնակչին. Արցախի դատախազություն

Ադրբեջանցիներն ազգային ատելության շարժառիթով խոշտանգել են Մաճկալաշեն համայնքի բնակչին. Արցախի դատախազություն
Իրավունք
12:28, 01 сентябрь 2021
Արցախի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել հուլիսի 26-ին մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Մաճկալաշեն համայնքի բնակչին ադրբեջանցիների կողմից խոշտանգման ենթարկելու դեպքի առթիվ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է քաղաքացի Ա.Մ.-ի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը համընկնող բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ  քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով): Կատարվում է հետաքննություն։