Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի. Քյարամյանը՝ զոհված զինծառայողների ծնողների հաղորդման մասին

Գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի. Քյարամյանը՝ զոհված զինծառայողների ծնողների հաղորդման մասին
Իրավունք
12:47, 09 май 2022
Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը ՔԿ-ն վարույթ է ընդունել։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործը դատախազության նախաձեռնությամբ տեղափոխվել է ՔԿ, վարույթ ընդունվել, այժմ ԶՔԳՎ-ում ծանոթանում են գործին, պետք է ծանոթանալ, ըստ այդմ, գործի քննությունը կընթանա։

«Այս պահի դրությամբ գործի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև ծանոթացման փուլում է գտնվում»,-նշեց Քյարամյանը։

Հարցին՝ արդյո՞ք ճիշտ չէ Փաշինյանի հայտարարության հիման վրա արդեն իսկ քրեական գործ հարուցելը՝ Քյարամյանը նշեց, որ գործը պետք է քննվի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի, քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր ենթակա հանգամանքները։