Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լրագրողը պետք է հերքի զրպարտությունը և Ալեն Սիմոնյանին 150 հազար դրամ վճարի

Լրագրողը պետք է հերքի զրպարտությունը և Ալեն Սիմոնյանին 150 հազար դրամ վճարի
Իրավունք
16:42, 21 июнь 2022
«Հայելի» ակումբի` 2021-ի ապրիլի 16-ի հաղորդման ընթացքում հաղորդավար Անժելա Թովմասյանի հարցին ի պատասխան, «Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am-ի կայքի այդ ժամանակվա լրագրող Անի Գևորգյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին մեղադրել էր իր նկատմամբ հանցագործություն պատվիրելու, ինչպես նաև իր մանկահասակ երեխային թիրախավորելու մեջ:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից Iravaban.net-ը տեղեկանում է, որ Սիմոնյանի ներկայացուցիչը իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը հերքելու պահանջով հայց էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, որն ընդունվել էր վարույթ:

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին։

Չնայած հայցապահանջի դեմ տիկին Գևորգյանի ներկայացուցչի առարկությանը՝ դատարանը բավարարել է հայցը` լրագրողին պարտավորեցնելով հերքել զրպարտությունը և, որպես փոխհատուցում, Ալեն Սիմոնյանին վճարել 150,000 դրամ:

Դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 23-ին։