Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցությունը Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել

«Հայաստան» խմբակցությունը Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել
Քաղաքականություն
11:37, 17 декабрь 2021
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Ալեն Սիմոնյանին խորհրդարանի ղեկավարի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել։

Նախագծում նշվում է, որ Սիմոնյանի հայտարարություններն ու վարքագիծը ուղղակիորեն ազդում են ՀՀ-ի միջազգային հեղինակության, արտաքին և ներքին անվտանգության վրա, որոշ դեպքերում էլ պարունակում են անձանց պատիվը և արժանապատվությունը նսեմացնող և անմեղության կանխավարկածը ակնհայտ խախտող դրսևորումներ։

«Հայաստան» խմբակցությունը մի քանի կետեր է ներկայացրել․ դրանցից մեկը վերաբերում է գերիների վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։ Բացի այդ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի առանձին հայտարարություններ հարիր չեն իր զբաղեցրած բարձր դիրքին և ռիսկեր են առաջացնում արտաքին հարաբերությունների ոլորտում։

Նշվում է նաև, որ Սիմոնյանը 2021 թվականի օգոստոսի 2-ից մինչ օրս խաթարում է ԱԺ բնականոն գործունեությունը։

«Ալեն Սիմոնյանի որպես ԱԺ պատգամավորի և ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողի վարքագիծը ինքնին խնդրահարույց է նաև պատգամավորական վարքականոնի տեսանկյունից»,-նշվում է նախագծին։