Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեն Սիմոնյանը 71 կողմ ձայնով ընտրվեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ․ Տեսանյութ

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել են Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 71-ը: Քվեատուփում առկա էր 71 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Մխիթար Զաքարյան՝ 0, Արթուր Սարգսյան՝ 0, Ալեն Սիմոնյան՝ 71: Այս մասին Ազգային ժողովում մեկնարկած 8-րդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ինչպես արձանագրեց նիստը վարող Կնյազ Հասանովը. «Այսպիսով ԱԺ նախագահ է ընտրվել Ալեն Սիմոնյանը»: