Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում. Հովհաննիսյան

Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում. Հովհաննիսյան
Իրավունք
12:32, 28 ноябрь 2022
ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում, մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Համաձայն օրենսգրքի 505․1-րդ հոդվածի՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը ենթակա է քրեական պատասխանատվության։

Օրենսդրական փոփոխությունը միտված է վճարունակ քաղաքացիների կողմից հանրային պաշտպանի գրասենյակից օգտվելը և գրասենյակի ռեսուրսները հանիրավի օգտագործելը կանխելուն»,- գրել է Հովհաննիսյանը։