Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վճռաբեկ դատարանն արդարացրեց 2008 թվականի Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Ասլան Ավետիսյանին

Վճռաբեկ դատարանն արդարացրեց 2008 թվականի Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Ասլան Ավետիսյանին
Իրավունք
15:54, 18 май 2021
Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում անմեղ է ճանաչել և արդարացրել, 2008 թվականի Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Ասլան Ավետիսյանին, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ասլան Ավետիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։ 

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։