Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է

Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել․ նա կալանավորվել է
Իրավունք
15:54, 26 апрель 2023
Երևանի կայազորային հոսպիտալի պետին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով, որ առաջիկայում դեպքի հանգամանքների վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն։